«Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը Վինիսիուս Ժունիորի համար 150-րդն էր «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում հաղթեց «Բարսելոնային»՝ 2-1 հաշվով։ Մադրիդյան թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար այս հաղթանակը 150-րդն էր «Ռեալի» կազմում։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 235 հանդիպման, դարձել 62 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» վաստակեց 28 միավոր և 11 տուրից հետո գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։