«Բարսելոնայի» նախկին սանը պատրաստվում է տեղափոխվել միլանյան գրանդ

«Բետիսի» ձախ պաշտպան Խուան Միրանդան պատրաստվում է տեղափոխվել «Միլան»:

Իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, ինչից մտադիր է օգտվել «Միլանը»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թարմացված տվյալների համաձայն՝ Ա Սերիայի գրանդը Միրանդայի հետ համաձայնության գալուց մեկ քայլ է բաժանում։

Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի հինգ տարով: Ի սկզբանե «ռոսոներիները» պլանավորում էին նրա հետ պայմանագիր կնքել հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով, սակայն տրանսֆերը կարող է կայանալ արդեն հունվարին։

Խուան Միրանդան «Բետիսի» կազմում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։