Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ուժեղացնել կազմը տրանսֆերային պատուհանների ժամանակ։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով հայտնի լրագրող Խոսեպ Պեդրեոլին, Մադրիդի «Ռեալի» թիրախները Կիլիան Մբապպեն և Էրլինգ Հոլանդն են։ Նշվում է, որ «սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել ոչ միայն մեկ, այլ միանգամից երկու աստղային հարձակվողի։
Խոսեպ Պեդերոլը հանրահայտ El Chiringuito հաղորդաշարի հաղորդավարն է։
Կիլիան Մբապեն 24 տարեկան է, և նրա գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ինչ վերաբերում է 23-ամյա Էրլինգ Հոլանդին, ապա նա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2027 թվականի կեսերը։