Ֆլորիան Վիրցը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բայերից»

«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը հետաքրքրվում է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։

20-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում, և մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի կարող է փոխել ակումբը: Գերմանացուն գնելու գլխավոր հավակնորդներից մեկը Մյունխենի «Բավարիան» է:

«Այս պահին մենք այդ թեման ակտուալ չենք համարում։ Մենք հիանալի թիմ ունենք, մեր ֆուտբոլիստներից շատերը արագ են առաջադիմում, և մենք կցանկանայինք երկարաձգել նրանց պայմանագրերը։

Մենք կգնահատենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչն է մեզ պակասում։ Վիրցը շատ լավ ֆուտբոլիստ է, բայց լավ ֆուտբոլիստները նույնպես շատ են «Բավարիայում», – Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։