Էդեն Ազարը նշել է, թե ինչու պետք է Լիոնել Մեսսին ստանա «Ոսկե Գնդակը»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը հայտարարել է, որ «Ոսկե Գնդակը» պետք է ստանա «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

GFFN-ի հետ զրույցում Ազարը նշել է, որ իր կարծիքով անտրամաբանական կլինի «Ոսկե Գնդակը» չտալ պատմության լավագույն ֆուտբոլիստին այն տարի, երբ նա վերջապես կարողացավ դառնալ Աշխարհի չեմպիոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա Մեսսին հաղթել է «Ոսկե Գնդակի» քվեարկությունը։