«Բավարիան» 2021 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 8 գոլ

«Բավարիան» Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում 8-0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։

Նշենք, որ վերջին անգամ «Բավարիան» այդքան գոլ էր խփել 2021 թվականին՝ «Բրեմերի» դեմ Գերմանիայի գավաթի խաղում։ Այդ ժամանակ գերմանական ակումբը 12 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

«Բավարիան» 9-րդ տուրից հետո 23 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։