«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում՝ 1։2։ Այսպիսով, կատալոնական թիմի համար սա 14-րդ հանդիպումն էր այս մրցաշրչանում։ Կատալոնացիներն իրենց առաջին պարտությունը կրեցին։ Այս խաղերից հետո «Բարսելոնան» 31 գոլ է խփել՝ սեփականն ընդունելով 12-ը։

Ավելի վաղ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել էր -Կադիսին» (2:0), «Վիլյառեալին» (4:3), «Օսասունային» (2:1), «Բետիսին» (5:0), «Անտվերպենին» (5:0), «Սելտային» (3:2), «Սևիլիային» (1:0), «Պորտուին» (1:0), «Աթլետիկին» (1:0) և «Շախտյորին» (2:1):

Չավիի թիմը ոչ-ոքի է խաղացել «Խետաֆեի» (0:0), «Մալյորկայի» (2:2) և «Գրանադայի» (2:2) հետ:

Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին: Չավիի թիմն Իսպանիայի առաջնությունում արտագնա խաղում կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց Լա Լիգան՝ 10 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։