Հոլանդական Էյրդիվիզիայի 10-րդ տուրի կենտրոնական խաղը ՊՍՎ – «Այաքս» հանդիպումը։ Թիմերը մրցեցին Էյնդհովենի «Ֆիլիպս-Արենա» մարզադաշտում:
Հանդիպման առաջին գոլը խփվեց 10-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել «Այաքսի» կիսապաշտպան Բրանկո վան դեն Բոմենը: Տանտերերը 20-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլը խփեց հարձակվող Իրվինգ Լոզանոն։ Սակայն ընդմիջումից առաջ «Այաքսը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ Բրայան Բրոբիի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին, ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը վերականգնեց հաշիվ։ Չորս րոպե անց կիսապաշտպան Իսմայիլ Սայբարին առաջ մղեց Էյնդհովենին։ 60-րդ րոպեին Լոզանոն դուբլի, իսկ 72-րդ րոպեին հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 5:2։
Այս հաղթանակից հետո ՊՍՎ-ն վաստակեց 30 միավոր։ Թիմը գլխավորում է Էյրդիվիզիայի մրցաշարային աղյուսակը: «Այաքսը» հինգ միավորով առաջնությունում վերջին տեղում է։