«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է, որ «Ռեալից» կրած պարտությունից հետո թիմի նպատակը չի փոխվել։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կատալոնական ակումբը սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Ռեալին»։
«Մենք ընդամենը 11-րդ տուրում ենք։ Ցանկանում ենք շարունակել պայքարը և հաղթել Լա Լիգան։ Պետք է համբերատար լինենք և շարունակենք աշխատել։ «Բարսելոնան» շատ լավ խաղ անցկացրեց «Ռեալի» դեմ»,- ասել է իսպանացի մասնագետը DAZN-ի եթերում։
Այժմ Անչելոտիի թիմը 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 28 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Բարսելոնան» 24 միավորով երրորդն է։