Վիկտոր Օսիմհեն. «Մենք թիմում նրան հրաշագործ ենք անվանում»

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր խաղընկերոջ՝ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։

«Ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, Խվիչան շատ լավ մարդ է։ Մենք թիմում նրան հրաշագործ ենք անվանում»,- նիգերիացի ռմբարկուի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ 22-ամյա վրացին նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ։ Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 3  գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։