«Ռոման» կարող է մշտական ​​հիմունքներով գնել Ռոմելու Լուկակուին

Իտալական «Ռոման» մրցաշրջանի ավարտից հետո կարող է մշտական ​​հիմունքներով գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ տրնասֆերը պետք է կազմի 40 միլիոն եվրո, եթե «Ռոման» որոշի բելգիացուն պահել մշտական ​​հիմունքներով։

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ռոմայի» կազմում հիանալի սկսեց մրցաշրջանը: Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 հանդիպումներում հարձակվողը դարձել է 8 գոլի հեղինակ։ Եթե ​​Ռոմելուն այսպես շարունակի, ապա «Ռոման», հավանաբար, կգնի նրան մրցաշրջանի վերջում։

Ա Սերիայի հաջորդ տուրում Լուկակուն արտագնա խաղում պետք է խաղա Միլանի «Ինտերի» հետ, որի կազմում նախկինում հանդես է եկել երեք մրցաշրջան։