Իսպանիայի առաջնության տասնմեկերորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի թիմը երկու գոլ խփեց, երկուսն էլ՝ Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացու առաջին գոլը Մադրիդի «Ռեալի» համար 300-րդ գոլն էր Իսպանիայի առաջնությունում Էլ-Կլասիկոյում։
Ընդհանուր առմամբ, «Ռեալն» այժմ Էլ-Կլասիկոյում ունի 301 գոլ, «Բարսելոնան»՝ 299։
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ռայո Վալեկանոյին» նոյեմբերի 5-ին։