«Նյուքասլի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Իսակը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի: Այս մասին հայտնում են Daily Mail տաբլոիդի լրագրողները։
Շվեդ ռմբարկուն վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» (0:1) հետ հանդիպման ժամանակ: Վնասվածքի պատճառով առաջին խաղի 15-րդ րոպեին Ալեքսանդրը ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Իսակի վերադարձը սպասվում է հաջորդ ամսվա վերջին։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։