«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղի նախօրեին կիսվել է մրցակցի մասին իր կարծիքով։
Արգենտինացի մասնագետը գովել է մրցակցին՝ նշելով, որ լոնդոնցիները պատրաստվում են ուժեղ թիմի դեմ խաղին։
«Դժվար է լինելու, քանի որ նրանք լավ թիմ ունեն և լավ են հանդես գալիս: Սա մեծ մարտահրավեր է մեզ համար»,- իր ասուլիսում նշել է Պոչետինոն։
«Չելսի» – «Բրենտֆորդ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 28-ին։