Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մադրիդյան ակումբի կազմում անցկացրեց կարիերայի 500-րդ հանդիպումը։
Խորվաթ կիսապաշտպանի հոբելյանը Լա Լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղն էր, որը ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 1-2 հաշվով։
Հատկանշական է, որ Մոդրիչը «Ռեալի» կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականին, նաև «Բարսելոնայի» դեմ խաղում Իսպանիայի Սուպերգավաթի խաղում իր թիմի հաղթանակի ժամանակ։
Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 500 խաղում Մոդրիչը դարձել է 37 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։
Մոդրիչը «Ռեալի» կազմում 500+ խաղով դարձավ 15-րդ ֆուտբոլիստը, ռեկորդակիրը Ռաուլն է՝ 741 հանդիպում։