«Բարսելոնայի» փորձառու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Ֆերմին Լոպեսի մասին: 20-ամյա ֆուտբոլիստը վերջերս հիանալի հանդիպում անցկացրեց «Շախտյորի» դեմ և դարձավ գոլի հեղինակ։
«Ֆերմինն իրեն շատ լավ է զգում: Նա կարողանում է ցանկացած իրավիճակում լավ լուծումներ գտնել։ Խոսքը շատ լավ ֆուտբոլիստի մասին է, ով կարող է առանցքային լինել։
Աջով լավ է հարվածում, ձախով լավ է հարվածում, խորքից փոխանցումներ կատարել գիտի… Բայց միշտ պետք է կարողանաս հանգստություն գտնել։ Եթե հասնի հավասարակշռության, նրա խաղամակարդակն էլ ավելի կբարձրանա»,- Esport3-ին ասել է Գյունդողանը:
Իսպանիայի Լա Լիգայի հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Մադրիդի «Ռեալի» դեմ։