«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մյունխենցիների կազմում 20 արդյունավետ գորղողություն է իրականացրել։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմից»:
Գերմանիայի առաջնության իններորդ տուրում «Բավարիան» գերխոշոր՝ 8:0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։
Այս խաղում Քեյնը դարձավ հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: