Պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուն կարող է դառնալ Պրեմիեր Lիգայի թոփ ակումբի ֆուտբոլիստ, այս մասին հայտնում են Bild-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները համարվում են ֆուտբոլիստին գնելու գլխավոր հավակնորդը: Ինասիուի՝ «Լիվերպուլ» հավանական տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։
Գոնսալուն «Սպորտինգի» ակադեմիայի սան է: 2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ առանց գոլ խփելու։