Գավի․ «Նրան համարում եմ բարձրակարգ ֆուտբոլիստ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Էլ-Կլասիկոյի նախօրեին խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի մասին։

«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է խաղում Չուամենին: Նրան համարում եմ բարձրակարգ ֆուտբոլիստ»,- Գավիի խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում կհանդիպեն «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։