Գարի Լինեկեր․ «Եթե ​​Քեյնի հետ ինչ-որ բան պատահի, Բելինգհեմը կարող է խաղալ նրա դիրքում»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը կիսվել է իր կարծիքով կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ Մադրիդի «Ռեալում» խաղի մասին։

«Ջուդը շատ լավ սկսեց «Ռեալում»: Սա լավ նշան է Անգլիայի մարզչական շտաբի համար։ Եթե ​​Քեյնի հետ ինչ-որ բան պատահի, Բելինգհեմը կարող է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում կամ կեղծ «ինը համարի» դիրքում: Նա ամենաֆունկցիոոնալ անգլիացի ֆուտբոլիստն է, որին ես կարող եմ նշել», – նշել է Գարին The Sun-ին:

Բելինգհեմը նախորդ ամառ դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ 20-ամյա կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։