Էրիկ տեն Հագը նախընտրել է գնալ ռեստորան, քան դիտել «Մանչեսթեր Սիթիի» խաղը

Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդից»։

Չորեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» խաղացել է Չեմպիոնների Լիգայում, սակայն Տեն Հագը հարկ չի համարել դիտել Անգլիայի առաջնությունում իր մոտակա մրցակցի հանդիպումը։ Փոխարենը նա կնոջ հետ գնացել է իր սիրելի իտալական ռեստորանը։

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին: Այժմ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» միայն ութերորդն է։