«Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին իր կարծիքով։
«Էմերին համաշխարհային ֆուտբոլի 5 լավագույն մարզիչներից մեկն է։ Նրա գլխավորությամբ թիմը ցանկանում է հաջողությունների հասնել Չեմպիոնների Լիգայում կամ նվաճել ինչ-որ գավաթ»,- սոցցանցերում նշել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանացի մասնագետը «Աստոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի նոյեմբերին։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում բիրմինգհեմյան ակումբը վաստակել է 19 միավոր եւ զբաղեցնում է աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։