«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան իր կարիերայի առաջին հեթ-տրիկն է հեղինակել:
Նա երեք գոլ հեղինակեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում։ «Զինագործները» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեցին հյուրերին, Նկետիան գոլերի հեղինակ դարձավ հանդիպման 28-րդ, 50-րդ և 58-րդ րոպեներին։
Հետաքրքիր է, որ Նկետիան դարձավ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգլիացին, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պրեմիեր Լիգայում «Արսենալի» կազմում: Վերջինը Նկետիայից առաջ Թեո Ուոլկոտն էր, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել դեռևս 2015 թվականին, հայտնում է Opta Spots-ը։