ՊՍԺ-ի նախկին, իսկ այժմ «Ալ-Դուհեյլի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կիսվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Երբ խաղում ես Կրիշտիանուի դեմ, նրա դեմ քիչ բան կարող ես անել: Բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Նա անհավանական մակարդակով է հանդես գալիս 38 տարեկանում։ Ռոնալդուն դեռ լավագույնն է աշխարհում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Սաուդյան Արաբիայի առաջնության այս մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։