«Բավարիան» մտադիր չէ 65 միլիոն եվրո առաջարկել Ժոաու Պալինյայի համար

Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ կրկնել 65 միլիոն եվրոյի ամառային առաջարկը «Ֆուլհեմին» հենակետային կիսապաշտպան Ժոաո Պալինյայի տրանսֆերի համար։

Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրը անհրաժեշտ գումար է առաջարկել Պալինյայի համար, սակայն Թոմաս Տուխելի թիմը մտադիր չէ հունվարին կրկնել նախորդ առաջարկը։

Հիշեցնենք, որ Պալինյան «Բավարիա» ձախողված տեղափոխությունից հետո երկարաձգել է պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ։ Մյունխենցիները կփորձեն գնել մեկ հենակետայինի։ Տարբերակներից մեկը Կալվին Ֆիլիպսն է, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: