«Բարսելոնան» հրապարակել է թիմի հայտացուցակը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման համար։
Թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան և պաշտպան Ժյուլ Կունդեն վերադարձան շարք, Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնեն հանդիպումը։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 18:15-ին։