Marca պարբերականի համաձայն՝ «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կկարողանա խաղադաշտ դուրս գալ Լա Լիգայի 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում։
Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ 26-ամյա բրազիլացուն հաջողվել է ժամանակին ապաքինվել Էլ-Կլասիկոյից՝ սեպտեմբերին ստացած ազդրի վնասվածքից հետո։
2023/24 մրցաշրջանում Ռաֆինյան Լա Լիգայում անցկացրել է 6 խաղ, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։