«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր խաղընկերոջ՝ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։
«Ինձ դուր է գալիս այդ ֆուտբոլիստը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, Խվիչան շատ լավ մարդ է։ Մենք թիմում նրան հրաշագործ ենք անվանում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։