«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Tuttojuve-ի տեղեկությունների համաձայն՝ գանացու տարբերակներից մեկը Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելն է, որը նախորդ ամառ հետաքրքրություն է ցուցաբերել կիսապաշտպանի նկատմամբ։
Այս մրցաշրջանում Պարտին ոչ միշտ է խաղադաշտ դուրս գալիս «Արսենալի» կազմում առաջին րոպեներից։ Կիսապաշտպանը դժգոհ է խաղային պրակտիկայի քանակից, ուստի լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստի վերադարձով հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն»։