Վոյցեխ Շչեսնիի ծառայություններով հետաքրքրված է իսպանական գրանդը

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ծառայություններով, ում իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

«Արքայական» ակումբը դիտարկում է Շչեսնիի թեկնածությունը՝ որպես այլընտրանք Կեպա Արիսաբալագային, ով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալում»։ «Ռեալը» կարծում է, որ 33-ամյա լեհի տրանսֆերն ակումբին շատ ավելի քիչ կարժենա, քան իսպանացու գնումը։

Փորձառու դարպասապահի տրանսֆերային արժեքը 10 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։