Սանդրո Տոնալին կարող է պատժվել «Նյուքասլի» ղեկավարության կողմից

Իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է պատժվել «Նյուքասլի» ղեկավարության կողմից անօրինական խաղադրույքների համար։ Խաղացողին որակազրկել են 10 ամսով և կարգադրել բուժվել խաղադրույքների կախվածությունից։

Ինչպես հայտնի է դարձել Daily Telegraph-ին՝ անգլիական ակումբը ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը։ «Նյուքասլի» ներսում այս հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։

Հարկ է նշել, որ Տոնալին «Նյուքասլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Սանդրոն անգլիական ակումբ է տեղափոխվել «Միլանից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր։ Գործարքի գումարը կազմել է 64 մլն եվրո։