Մալկոմ․ «Ես արագ հարմարվեցի Սաուդյան Արաբիայի մթնոլորտին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մալկոմը, որն այժմ հանդես է գալիս «Ալ-Հիլալում», ասել է, որ երջանիկ է Սաուդյան Արաբիայում։

«Ես արագ հարմարվեցի Սաուդյան Արաբիայի մթնոլորտին։ Մարդիկ սիրում են ֆուտբոլը, այստեղ ավելի տաք է, այնպես որ ինձ թվում է, որ ես այստեղ եմ արդեն մեկ տարի: Ակումբի և թիմի մարդկանց մեծ մասը սիրում է ծիծաղել և կատակել, ուստի ամեն ինչ դրական է ստացվել: Ես երջանիկ եմ այստեղ, և իմ ընտանիքին նույնպես շատ է դուր եկել Ռիադը, ինչն ավելի հեշտ ու հարմարավետ դարձրեց իրավիճակը։

Ինձ համար մեծ պատիվ է օգնել թիմին ինչ-որ կերպ՝ լինի դա գոլեր, գոլային փոխանցումներ, թե կատարել մարզչի տակտիկական հրահանգները։ Ամենակարևորը թիմին օգնելն է հաղթել, քանի որ «Ալ-Հիլալը» ունի հաղթանակների և հաղթանակների մշակույթի վրա հիմնված պատմություն»,- Մալկոմի խոսքերն է մեջբերում Ariyadhiah-ը։