Ջուդ Բելինգհեմ․ «Անհամբեր սպասում եմ Էլ-Կլասիկոյին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է պաշտոնական խաղում իր առաջին Էլ-Կլասիկոյից սպասելիքներով։

«Ես ինձ լավ եմ զգում Չեմպիոնների Լիգայի «Բրագայի» հետ խաղից հետո։ Ես գիտեմ, թե ինչ ազդեցություն ունի Էլ-Կլասիկոն երկրպագուների, լրատվամիջոցների և ընդհանրապես ֆուտբոլի վրա: Ես պատասխանատվություն եմ զգում ակումբի և երկրպագուների առաջ երեք միավոր վաստակելու համար։

Մենք շատ բարձրակարգ կազմ ունենք, և եթե ամեն ինչ անենք այնպես, ինչպես կարող ենք, ապա իմ թիմի համար հաղթանակ եմ կանխատեսում։ Ես շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս մրցակցին։ Այս հանդիպումը անձամբ ինձ է հետաքրքրում։ Ես պատրաստվում եմ շատ զվարճանալ»,- ասել է Բելինգհեմը RTVE-ին տված հարցազրույցում։