Ջեյդոն Սանչոն ձմռանը կհեռանա անգլիական մեկ այլ ակումբ

Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս պահին 23-ամյա ֆուտբոլիստը չի աշխատում ընդհանուր խմբում Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ն իր էջերում, Սանչոն հայտնվել է «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմը ձմռանը, որպեսզի լրջորեն պայքարի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար։ Իվան Պերիշիչի և Մանոր Սոլոմոնի վնասվածքների պատճառով «Թոթենհեմը» ցանկանում է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել հարձակման գծում:

Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը կարող է արժենալ 35 միլիոն եվրո: