Հայտնի է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան Կևին Դե Բրույնեն

Եվրոպական մամուլում ավելի ու ավելի են պտտվում բելգիացի Կևին Դե Բրույնեի՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը։

Ինչպես հայտնում է DeadlineDayLive-ը, կիսապաշտպանը առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունից։ Այս լիգայի ներկայացուցիչները պատրաստ են հաջորդ տարի պայքարել 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար: Կևինի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:

Դե Բրույնեն այժմ ապաքինվում է վնասվածքից։ Բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։