Իլկայ Գյունդողան․ «Ոմանք կարող են մեկնաբանել Վինիսիուսի գործողությունները որպես սադրանք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է Վինիսիուս Ժունիորի պահվածքի մասին։

«Ոմանք կարող են մեկնաբանել Վինիսիուսի գործողությունները որպես սադրանք, բայց ես այդպես չեմ կարծում։ Նա հստակ գիտի, որ իրեն սուլելու են որոշ արարքների համար։ Միգուցե նրան դուր է գալիս իրեն ուղղված սուլիչը, չգիտեմ…»,- Esport3-ին նշել է Գյունդողանը:

Հոկտեմբերի 28-ին՝ 18:15-ին, մեկնարկում է Իսպանիայի առաջնության տասնմեկերորդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը։

«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։