«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին հայտնել է, որ ինքը և իր նախկին թիմակից Արյեն Ռոբենը որոշ ժամանակ ավելի լավն էին, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ես հավատում եմ, որ ինչ-որ պահի ես և Ռոբենը ավելի լավն էինք, քան Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Բայց նրանք խաղում էին Էլ-Կլասիկոյում, և դա ձեռնտու էր նրանց, քանի որ երկրպագուներն ավելի շատ էին հետևում նրանց»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։