Էմիլիանո Մարտինեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին

«Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին։

«Ունաի Էմերին այժմ աշխարհի լավագույն մարզիչների հնգյակում է։ Մենք նրա հետ մեզ շատ երջանիկ ենք զգում»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Էմերին «Աստոն Վիլան» գլխավորում է նախորդ տարվա նոյեմբերից։ 9 տուրից հետո անգլիական թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 19 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։