Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ով է ֆավորիտը «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղում։
«Ֆավորիտ չկա, ցանկացած թիմ կարող է ավելի լավ հանդես գալ, քան մյուսը։ Երկու ակումբներն էլ լավ մարզավիճակով են մասնակցելու հանդիպմանը: Դիտարժան հանդիպում է լինելու, ինչպես միշտ շատ մրցունակ։ Եվ հուսով եմ, որ երկրպագուները հաճույք կստանան դրանից»,- նշել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 28-ին։