ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների։
Այս ցուցակում ընդգրկված են Էվանիլսոնը (Պորտու), Սանտյագո Խիմենեսը (Ֆեյենորդ), Դավիդ Ռաումը (Լայպցիգ) և Գաբրիել Ժեզուսը (Արսենալ):
Էվանիլսոնը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Անտվերպենի» հետ խաղում (4-1), Խիմենեսը դուբլի հեղինակ դարձավ «Լացիոյի» հետ խաղում (3-1), Ռաումը՝ «Կրվենա Զվեզդայի» դեմ խաղում (3-1), իսկ Ժեզուսը՝ գոլի և գոլային փոխանցում «Սևիլիայի» հետ խաղում (2:1):