«Բետիսը» շուտով կհամալրի հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի հոկտեմբերի 26-ին, և նրա պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Պապաստատոպուլոսը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա վերջին թիմը եղել է «Օլիմպիակոսը»: Նախկինում հույնը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և «Արսենալում»։