FourFourTwo. Կրիշտիանու Ռոնալդուն չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների տասնյակում

FourFourTwo ամսագիրը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։ Վարկանիշի առաջատարը Բոբի Չարլթոնն էր, ով թիմի կազմում անցկացրած 606 հանդիպումներում խփել է 199 գոլ։ Երկրորդ տեղում Ջորջ Բեստն է՝ 360 խաղում 143 գոլով։ Երրորդ՝ Բրայան Ռոբսոն՝ 69 գոլ 339 խաղում։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել լավագույն տասնյակում։ Նա թիմի կազմում անցկացրել է 346 հանդիպում և դարձել 145 գոլի հեղինակ։

Ամբողջական ցուցակը.

1-ին տեղ՝ Բոբի Չարլթոն,
2-րդ տեղ՝ Ջորջ Բեստ,
3-րդ տեղ՝ Բրայան Ռոբսոն,
4-րդ տեղ՝ Էրիկ Կանտոնա,
5-րդ տեղ՝ Դենիս Լոու,
6-րդ տեղ՝ Ուեյն Ռունի,
7-րդ տեղ՝ Ռայան Գիգզ,
8-րդ տեղ՝ Դունկան Էդվարդս,
9-րդ տեղ՝ Պետր Շմեյխել,
10-րդ տեղ՝ Փոլ Սքոուլզ։

Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերին՝ թիմի հետ կնքելով 2,5 տարվա պայմանագիր։ Ընդհանուր առմամբ, 38-ամյա խաղացողը Սաուդյան Արաբիայի ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։