Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է խաղադաշտ դուրս գալ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ՝ չնայած կոճի վնասվածքին:

Ըստ աղբյուրի՝ Լևանդովսկու՝ Էլ-Կլասիկոյում մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նախախաղային մարզումից հետո, որի ընթացքում լեհը ստիպված կլինի առավելագույնս աշխատել։