Սաուդյան Արաբիայի բանկը կդառնա Մադրիդի «Ռեալի» հովանավորը, հայտնում է The Athletic-ը։
Սա կլինի իսպանական ակումբի միակ գործընկերը Սաուդյան Արաբիայից։ Ակումբը նախկինում համագործակցել է Saudi Telecom-ի հետ, սակայն նրանց հարաբերություններն ավարտվել են 2013 թվականին։
«Ռեալի» համար բանկի հետ համագործակցությունը չի նշանակում լոգոյի կամ անվան առկայություն մարզաշապիկների, մարզումային հանդերձանքների կամ մարզադաշտի անվան վրա։
Նախկինում «Ռեալը» պայմանագիր էր կնքել նաեւ ԱՄԷ-ի Visit Dubai-ի հետ։
Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալը» 2024 թվականի հունվարին կմեկնի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը։