«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպմանը։ Հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը, չնայած բժշկական շտաբի կանխատեսումներին, կարողացել է ապաքինվել վնասվածքից։ Հիշեցնենք, որ Ռաֆինյան ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։ Հանդիպումը կկայանա կատալոնացիների սեփական դաշտում։