Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կկարողանա մասնակցել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ կայանալիք Էլ-Կլասիկոյին։
«Չեմպիոնների Լիգայում՝ «Բրագայի» հետ խաղում (2:1) վնասվածք ստանալուց հետո 20-ամյա անգլիացին հինգշաբթի մարզվել է անհատական»,- նշում է Marca-ն։ Սակայն ֆուտբոլիստը նշել է, որ խաղալու է կատալոնական ակումբի դեմ։
«Ես կմասնակցեմ Էլ-Կլասիկոյին»,- նշել է Բելինգհեմը TVE-ի եթերում։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։