Գուտի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոստովանել է, որ «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

«Առանց վարանելու կասեմ, որ Բելինգհեմն այս պահին լավագույնն է աշխարհում։ «Ոսկե Գնդա՞կ»։

Խնդիրն այն է, որ այն շնորհվում է լավագույն ռմբարկուներին, ուստի նա պետք է գոլ խփի ամբողջ տարվա ընթացքում՝ այս մրցանակը ստանալու համար»,- ասել է Գատին El Chiringuito-ի եթերում:

Հիշեցնենք, որ անցած ամառ 20-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։ Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։