ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արձագանքել է Շվեյցարիայի գլխավոր դատախազության՝ իր դեմ դատավարությունը դադարեցնելու որոշմանը։
Ինֆանտինոյի դեմ գործը շարունակվում էր 2020 թվականի ամառվանից, նա կասկածվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայողական գաղտնիքը խախտելու և քրեական գործով վարույթը խոչընդոտելու մեջ։
«Սա լիակատար և հստակ հաղթանակ է ինձ համար, նոր ՖԻՖԱ-ի և արդարության համար: Հիմա պարզ է, որ իմ հասցեին հնչող մեղադրանքները պարզապես խեղճ, նախանձ ու կոռումպացված մարդկանց կողմից իմ հեղինակությունը վնասելու փորձ էին։
Եթե այս մարդկանց մոտ արժանապատվություն է մնացել, ապա գոնե ներողություն խնդրեն իրենց արարքների ու պատճառած վնասի համար։ Իրոք, հետաքննությունը հաստատում է, որ ես միշտ գործել եմ օրինական՝ միշտ պաշտպանելով բացառապես ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի շահերը»,- ասված է Ինֆանտինոյի հայտարարության։