«Բարսելոնան» վաճառքի է հանել «Կամպ Նոուի» նստատեղերը

«Բարսելոնան» վաճառքի է հանել «Կամպ Նոուի» երկրպագուների համար նախատեսված աթոռները։

Ըստ Marca-ի՝ մեկ աթոռի արժեքը 99-299 եվրո է։  Նշվում է, որ «Բարսելոնան» այս ապրանքը ներկայացրել է որպես ակումբային հուշանվեր։

Բացի նստատեղերից, երկրպագուները կարող են ձեռք բերել թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի ավագի թեւկապը և մարզաշապիկը, որը գնահատվում է 2999 եվրո (գրեթե 296 հազար ռուբլի):

10 խաղում «Բարսելոնան» վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։