Ալեխանդրո Գառնաչոյին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից պատժամիջոցներ են սպառնում

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից պատժամիջոցներ են սպառնում:

Բանն այն է, որ 19-ամյա արգենտինացին վերջերս սոցցանցի իր բլոգում հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի լուսանկարը։ Իսկ լուսանկարը նա մեկնաբանել է երկու գորիլա նշաններով։

Լուսանկարում Օնանան է 11 մետրանոցը որտալուց հետո։ Ինչպես նշում է Daily Mail-ը, գրառումը տեւել է ընդամենը 15 րոպե, մինչ այն ջնջվել է:

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը կարող է պատժվել կամերունցուն ռասայական վիրավորանքի համար: